տուն Լուրեր Փորձում են այդ փուչիկը ինչ- որ ձեւով դարձնել քրեական գործ

Փորձում են այդ փուչիկը ինչ- որ ձեւով դարձնել քրեական գործ

197
0

3ADE8E27-8F7E-4265-9961-FBA1CAF84945_mw1024_n_s

Այնտեղ որպես այդպիսին քրեական գործ չկա, իմ դեմ պատվերով սարքած գործ է, որը իրենից ներկայացնում է  փուչիկ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասում է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, ում արդեն երրորդ անգամ հրավիրել են հատուկ քննչական ծառայություն:

Արգիշտի Կիվիրյանը ներկայանալու է ՀՔԾ:

«Փորձում են այդ փուչիկն ինչ -որ ձեւով դարձնել քրեական գործ: Այս եռուզեռը, գործը մի քանի անգամ հետ առաջ ուղարկելը,  կապված է միմիայն դրա հետ: Փորձում են այդ փուչիկից գոնե ինչ- որ բան սարքել, որ դատարանում հենց որ լրագրողները եւ հասարակությունը ծանոթանան ողջ քրեական գործի նյութերին, իրենք չվերածվեն ծաղրուծանակի առարկայի: Չնայած տարբերակ չկա,  իրենք վերածվելու են ծաղրուծանակի առարկայի»,-ասում է Արգիշտի Կիվիրյանը:

Նշենք, որ քաղաքացիական ակտիվիստներն էլ հաղորդագրություն են տարածել, ըստ որի այսօր ժամը 17:00-ին պատրաստվում են հավաքվել ՀՀ Գլխավոր դատախազության մուտքի մոտ սատարելու Արգիշտի Կիվիրյանին:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Մասնավորապես, դեպքի վերաբերյալ ոստիկանության աշխատողը՝ դասակի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել, թե ոստիկանության ավտոմեքենայի մեջ Կիվիրյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել: Մինչդեռ Կիվիրյանը պնդում է, որ ոստիկանն է իր նկատմամբ բռնություն կիրառել նույն մեքենայի մեջ:

Լիլիթ Առաքելյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here