ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ կատարվածը մեծ աղմուկ է բարձրացել և դարձել զանազան վարկածների պատճառ:
Ֆեյսբուքյան օգտատերերից, նախկին ՔՊ ավագանի Եվա Թովմասյանն, օրինակ, տեղեկություն է հրապարակել, պնդելով, որ նախօրեին՝ հունվարի 16-ին, փորձել են խմբագրել Գեորգի Կուտոյանի կենսագրությունը վիքիպեդիայում: Տեղեկատվական այս համակարգի «պատմություններ» բաժինը նման հնարավորություն ընձեռում է:
Եվա Թովմասյանը մասնավորապես գրել է.
«Ֆիքսենք․
1. Կուտոյանի մահվան պաշտոնական լուրին գրեթե զուգահեռ ԱրմԼուր-ը, ՉԻ-ն, Հրապարակ-ը անմիջապես գրեցին, որ ինքնասպանություն է եղել։
2. Վիկիպեդիայի հոդվածի պատմության մեջ երևում է, որ հունվարի 16-ին էջը երկար բզբզել են։
3. Կուտոյանի մահվան պաշտոնական լուրը տարածվել է ժ․ 15:00-ի մոտակայքում։ Իսկ Վիկիի էջում վերջին անգամ փոփոխություններ են արվել այդ լուրից դեռ 3-4 ժամ առաջ՝ 11:28 րոպեին»։
Փաստորեն, մեծ հարցական է մնում, Կուտոյանն ինքն է փորձել խմբագրել, թե՞ այլ մարդիկ: Եվ, ի վերջո, ո՞րն է դրա շարժառիթը:
ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրական էջը՝ սույն հղմամբ.