ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման դեղամիջոց են ստեղծել: Այս մասին հայտնում է ռուսական Ria.ru-ն:
«Ռուսական ընկերությունը մշակել է դեղամիջոց, որը մի շարք երկրներում թեսթավորվել է մեր գործընկերների կողմից։ Սա արդեն ամբողջապես ռուսական անոլոգ է, եւ առաջին չափաբաժինը արտադրվել է կլինիկական հետազոտությունների համար։ Մենք սպասում ենք, որ այսօր փորձագետները փաստաթղթերի փաթեթ ներկայացնեն։ Կարճ ժամանակահատվածում կգնահատվեն մինչկլինիկական հետազոտությունները»,- ասել է նախարարը։
Դեղամիջոցի կլինիկական հետազոտությունները կսկսվեն ոչ ուշ, քան 10-12 օր հետո, հավելել է նա։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 18 328 է, մոտ 1500 մարդ ապաքինվել է, 148 մարդ՝ մահացել։