ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր «Եռաբլուր» պանթեոնում խոսեց ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի ու բանավեճերի մասին: «Դրանք քաղաքականապես ոչ մի կարևորություն չունեն, որտեղ բովանդակություն չկա»,- ասաց Ավինյանը:
Ինչո՞ւ է ԱԱԾ նախկին տնօրենը միջնորդ դարձել Հրայր Թովմասյանի համար: Ավինյանը դժվարացավ ասել, նա միայն հիշեցրեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը:
Արդյոք եղե՞լ է պետական հեղաշրջման փորձ Արթուր Վանեցյանի կողմից: Փոխվարչապետը դժվարացավ գնահատական տալ, բայց այն, որ նա ԱԱԾ տնօրենը չէ, արդեն խոսուն է: