տուն Քաղաքական Միջազգային Փոխպատվաստված դեմքով տղամարդը հայտնվել է ամսագրի շապիկին

Փոխպատվաստված դեմքով տղամարդը հայտնվել է ամսագրի շապիկին

66
0

rsz_o_989051

1997թ.-ին 22-ամյա ամերիկացի Ռիչարդ Լի Նորիսը հարբած վիճակում վիճել էր մոր հետ ու վեճի ընթացքում պատահաբար կրակել սեփական դեմքին: Երիտասարդը ողջ էր մնացել սակայն նրա դեմքն ամբողջովին այլանդակված էր: Միայն 2012թ.-ն բժիշկները կարողացել էին փոխպատվաստել տղամարդու դեմքը, ինչից հետ նա աստիճանաբար վերադառնում է նորմալ կյանքին: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

2012թ.-ին Մերիլենդի համալսարանը համաձայնվել էր Ռիչարդին նորմալ կյանքի վերադարձնել: 36 ժամ տևած վիրահատության արդյունքում, որ կատարել էին 150 բժիշկներ ու բուժքույրեր, փոխպատվաստվել են ամերիկացու ծնոտը, լեզուն ու շուրթերը:

Նորիսը, որ նախկինում ապրում էր հասարակությունից մեկուսացած ու դիմակ էր կրում արդեն կարող է ժպտալ ու փողոց դուրս գալ: Այս պատմությունից ցնցված GQ ամսագրի խմբագրակազմը որոշել է նրա նկարը տեղադրել իրենց պարբերականի շապիկին: 39-ամյա տղամարդը չի բացառում, որ սա իր՝ լուսանկարչական մոդելի կարիերայի սկիզբը կարող է լինել: