Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը պատասխանում է պատգամավորների հարցերին.
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ դիմակի պահանջը վերաբերում է բաց տարածքներում անձանց մոտ ուղղակի գտնվելուն և ոչ թե դիմակը կրելուն, որովհետև դա նպատակ է հետապնդում, երբ որ փակ տարածք անձը հնարավորություն ունենա մտնելու՝ իր մոտ ունենա այդ դիմակը: Ինչ վերաբերում է պատասխանատվության կիրառմանը, ապա լիազոր մարմինը Ոստիկանությունն է, և Ոստիկանությունը վարչական վարույթ է իրականացնում և անդրադառնում է բոլոր հարցերին, այդ թվում՝ շատ կարևոր է, թե անձը կոնկրետ պահին ունի անձը հաստատող փաստաթուղթ, թե չէ: Եթե ունի անձը հաստատող փաստաթուղթ, ապա արձանագրությունը կարող է նաև տեղում կազմվել, եթե չէ, ապա երբ որ արդեն կունենա անձը հաստատող փաստաթուղթ, էդ դեպքում արձանագրությունը կկազմվի անձի նկատմամբ, երբ որ Ոստիկանությունն անձը ինդենտիֆիկացնելուց հետո էդ ամբողջ գործառույթներն իրականացնի»:
Անդրադառնալով ինքնաշեն դիմակներին՝ փոխնախարարն ընդգծեց՝ կարևորը, որ ֆունկցիոնալ առումով այդ դիմակի հետապնդող նպատակին հասնի, ոչ թե որ դա լինի գործարանային, այսինքն, եթե ունի անձը դիմակ, որը տնային պայմաններում է պատաստված, բայց ինքը կատարում է այն բոլոր ֆունկցիաները, որը որ սովորական դիմակն ունի, ապա նման պահանջը համարվում է պահպանված: