Ուկրաինայի «Ուդար» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է այն մասին, որ նման պայմաններում իշխանությունների հետ փոխհամաձայության գալն անհնար է:
«Մենք չենք պատկերացնում, թե ինչպիսին պետք է լինի փոխհամաձայությունը»,- ասել է Կլիչկոն բրիֆինգի ժամանակ: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում ընդդիմության համար միակ ելքը նախագահի վրա քաղաքացիական ճնշում գործադրելն է: