տուն Հասարակություն Փոխադարձ մեղադրանքներ, տարաձայնություններ. ԱԺ-ում ինտրիգների պակաս չկա

Փոխադարձ մեղադրանքներ, տարաձայնություններ. ԱԺ-ում ինտրիգների պակաս չկա

219
0

Խորհրդարանի այսօրվա նիստում հակասությունների և փոխադարձ մեղադրանքների պակաս չի զգացվում: Մասնավորապես՝ միմյանց քննադատելու առիթից օգտվեցին «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները՝ ԱԺ-ում ստեղծվելիք քննիչ հանձնաժողովին վերաբերող քննարկումների ժամանակ:

Իշխող կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ հանձնաժողովի ստեղծումը տրամաբանական չէ: Իրենց կուսակցական գործընկերոջ կարծիքը պնդեցին նաև Գայանե Աբրահամյանն ու Համազասպ Դանիելյանը:

Ի պատասխան՝ ԼՀ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն ընդգծեց, որ հանձնաժողովն արդեն ստեղծվել է օրենքի ուժով, առաջարկելով պարզապես ընտրել կազմը:

«Երևան» հիմնադրամի ժամանակ մենք, դուք բոլորդ ասում էիք, որ նվիրատվությունների պրակտիկան վատ է, քանի որ ունի որոշակի կոռոպցիոն ռիսկեր: Հիմա, ինչ է, դուք ձեզ հակասո՞ւմ եք»,- այս մասին էլ հայտարարեց ԼՀ խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը: