Կիրակի օրը վթարի ենթարկված Փոլ Ուոքերը մահացել է վնասվածքներից և այրվածքներից։ Հայտնի դերասանի դիահերձման արդյունքում պարզվել է, որ նա կարող էր ապրել, եթե ժամանակին օգնություն լիներ: Այս մասին գրում է Sky News-ը։
Սակայն շատերը պնդում են, որ ամեն ինչ շատ արագ է եղել, և հնարավոր չէր նրան ու ղեկին նստած նրա ընկերոջը փրկել կրակի ճիրաններից։
Ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել արագության գերազանցման պատճառով։