տուն ժամանց Շոու-բիզ Փոլ ՄըքՔարթնին անսպասելի համերգ է տվել Նյու Յորքի փողոցներում

Փոլ ՄըքՔարթնին անսպասելի համերգ է տվել Նյու Յորքի փողոցներում

253
0

111111

«Բիթլզ» խմբի նախկին մենակատար Փոլ ՄըքՔարթնին երեկ մինի համերգ է կազմակերպել Նյու Յորքի «Թայմս սքվեր» հրապարակում։

Փոլն իր երկրպագուներին համերգի մասին տեղեկացրել է դրանից մեկ ժամ առաջ Twitter-ի իր էջում ․ «Բոլորդ եկեք Թայմս սքուեր։ Անհամբեր սպասում եմ այնտեղ իմ ելույթին»։

Համերգը տևել է 15 րոպե․ «Ես այստեղ կարող եմ մնալ ընդամենը 15 րոպե։ Ինչպես ասում էր Էնդի Ուորհոլը՝ յուրաքանչյուրն իրավունք ունի փառքի 15 րոպե ունենալ։ Ահա դրանք»։ Երգիչը կատարել է իր նոր ալբոմից 4 աշխատանք։ Դրանք կթողարկվեն այս տարվա հոկտեմբերի 14-ին։ Անվանի երգչին եկել էին լսելու տասնյակ մարդիկ։ «Համերգը հիասքանչ էր։ Ամեն անգամ, երբ ՄըքՔարթնին հայտնվում է բեմում, կարելի է հոյակապ երաժշտություն ակնկալել», — ասել է Թայմս սքուերում պատահական հայտնված մի զբոսաշրջիկ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here