Ապրիլի 23-ին՝ ժամը 15:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդի փողոցի տներից մեկի պատերին ճաքեր կան, առկա է փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ըստ ԱԻՆ տեղեկատվության՝ փլուզվել է ոչ բնակելի շինության արտաքին պատից մոտ 2 քմ և թափվել ճանապարհի երթևեկելի հատված: Քանի որ առկա է եղել հետագա փլուզման վտանգ, փրկարարները սահմանազատել են տարածքը: Ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրվել են թափված քարերը: