Փեթչը մարդամոտ և ուրախ շուն է:
Սակայն սև-սպիտակ երանգավորում ունեցող քոթոթը Ադոլֆ Հիտլերի ճիշտ «կրկնօրինակն» է:
Փեթչի տերը՝ Յորքի բնակիչ Կլեր Ուայթհեդն ասում է. «Ոչ ոք Փեթչի և Հիտլերի միջև նմանություն չէր նկատել, մինչև որ շան նկարները Ֆեյսբուքում տեղադրեցինք: Ապա մեծ դուստրս ասաց. «Ինչպես երևում է՝ դուք փոքրիկ Հիտլեր եք պահում»: