տուն Տնտեսական «Փեթակը» պետք է փակվի. այն կորոնավիրուսի տարածման աղբյուր է

«Փեթակը» պետք է փակվի. այն կորոնավիրուսի տարածման աղբյուր է

671
0

Բնականաբար չենք դժգոհի, որովհետև ի տարբերություն նախկինների, այստեղ գոնե հոգ են տանում սանիտարահիգենիկ պայմանների մասին, հոգ են տանում, որ  այցելուներին հաճելի լինի այցել և կատարել գնումներ, հաճելի ժամանակ անցկացնել:

Այսօր ուզում եմ խոսել մի տհաճ երևույթի մասին, որին ականտես եղա օրերս: Նրանք, ովքեր եղել են «Փեթակ» տոնավաճառում և գիտեն, թե ինչ հակահիգենիկ պայմաններում են այնտեղ սննդամթերքը, հագուստը, մաքրության միջոցներն ու պարսկական ապրանքներն իրար կողք-կողքի վաճառում, կպատկերացնեն, թե ինչու եմ ուզում այսօր խոսել այս մասին:

Ինչպես գիտենք բոլորս դեռ երկար տարիներ տեղի աշխատակիցները բողոքել են, որ «Փեթակ»-ը շարունակվում է ղեկավարվել, ավելի անմարդկային և ճորտատիրական եղանակներով:

Արդեն այսօր օր օրի կորոնավիրուսի տարածման խնդրով մտահոգ` կարծում եմ, որ այս առևտրի կենտրոնն ուղղակի դարձել է վիրուսի փոխանցման առաջին աղբյուրը:

ԽՄԲ.Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. ԹԱՐՄԱՑՈՒՄ 21:45, 14.03.2020թ. Եվս 14 տեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ: Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ:

Կարծում եմ, որ օր առաջ իշխանությունները պետք է փակեն այս հակահիգենիկ առևտրի կենտրոնը, որպեսզի կանխեն վիրուսի ավելի լայն տարածումը, որն արդեն հազարավոր մարդկանց կյանքեր է խլել: Հասկացանք, նախկինում ղարաբաղյան կլանն ուներ ուժեղ ազդեցություն, բա հիմա ինչո՞ւ չեն ներկայիս իշխանություններն անհապաղ քայլեր ձեռնարկում:

Ըստ իս` յուրաքանչյուր առևտրի կենտրոն պարտավոր է գոնե մինիմալ հիգենիկ պայմաններ ստեղծել,  որ մարդու սիրտը չխառնի «Փեթակ» մտնելուց:  Այսօր շատերի համար է այն տհաճ, անհարմար, շուկա հիշեցնող վայր, որտեղ այցելում են միայն պարտադրված՝ հիմնականում հենց իրենք՝ առևտրականները: Ուստի`  կոչ եմ անում իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել: Դե էլ անվտանգության բացակայաության մասին չեմ էլ ուզում կիսվել, արդեն հասկացաք:

Կանաչ մամուլ

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում