Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դարձավ Փարիզում ընթացող թենիսի АТР շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը:
1/8 եզրափակիչում իսպանացին առավելության հասավ լեհ Եժի Յանովիչի նկատմամբ՝ 7:5, 6:4:
Քառորդ եզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի ֆրանսիացի Ռիշար Գասկեն: Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են.
Դավիդ Ֆերեր (Իսպանիա) – Տոմաշ Բերդիխ (Չեխիա)
Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա)
Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) – Նովակ Ջոկովիչ (Սերբիա)
Աղբյուրը` http://sport.news.am