ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում հանդիպում է ունենալու Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ, որպեսզի քննարկի մերձավորարևելյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով պետքարտուղար Ջոն Քերիին մերձավորաևելյան շրջագայության ժամանակ ուղեկցող պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչին։
Նրա խոսքերով՝ Քերին Աբասի հետ հանդիպելու է չորեքշաբթի օրը։ Այս պահին ԱՄՆ պետքարտուղարը գտնվում է Աբու Դաբիում։ Քերին փորձում է իսրայելական և պաղեստինյան կողմերին համոզել ստորագրել շրջանակային պայմանագիր, ինչը թույլ կտա հասնել համապարփակ պայմանագրի, որով խաղաղություն կհաստատվի այդ տարածաշրջանում։