տուն Քաղաքական Միջազգային Փարիզում թալանվել է Սալվադոր Դալիի թանգարանը

Փարիզում թալանվել է Սալվադոր Դալիի թանգարանը

76
0

IMG_9023

Փարիզում Սալվադոր Դալիի տուն թանգարանից գողացվել է ժամացույցի քանդակային պատկերը, որն առավել հայտնի է «Ժամանակի պրոֆիլ» անունով: Ֆրանսիական Local-ը տեղեկացնում է, որ գողությունը տեղի է ունեցել անցած շաբաթ Մոնմարտրում:

Ոստիկանության տեղեկություններով` չարակամները մտադիր էին իրականացնել կրկնակի գողություն, սակայն զբոսաշրջիկների զգոնության շնորհիվ հաջողվել է փրկել Դալիի մեկ այլ աշխատանք` «Ժամանակի պարը»: Մշակույթի բոլոր գործերը գտնվել են ապակու տակ, սակայն ձայնաազդանշանային համակարգ չեն ունեցել: Առայժմ չի հաջողվել հայտնաբերել գողերին:

Դալին գողացված արվեստի գործը ստեղծել է 1977 թվականին, այն խորհրդանշում է ժամանակի անխուսափելի ընթացքը: