տուն Քաղաքական Միջազգային Փարիզյան ռեստորանը հաճախորդներին կնստեցնի՝ ըստ արտաքին տեսքի

Փարիզյան ռեստորանը հաճախորդներին կնստեցնի՝ ըստ արտաքին տեսքի

303
0

restaurants-bars-disney-port-orleans-french-quarter-v639841

Փարիզում Le Georges ռեստորանի և Café Marly սրճարանի սեփականատերեր Տիերի և Ժիլբեր Կոստյեները իրենց հաստատություններում տարօրինակ օրենք են սահմանել:

Ինչպես հաղորդում է Rosbalt-ը, ըստ այդ օրենքի՝ գեղեցիկ և երիտասարդ հյուրերը կզբաղեցնեն լավագույն սեղանները պատուհանների մոտ, իսկ ում բախտը արտաքինի հարցում չի բերել, ստիպված կլինեն բավարարվել սրահի ետնամասի սեղաններով:

Բացառություն կարվի միայն հայտնիների համար. նրանք, անկախ իրենց արտաքին տեսքից, կզբաղեցնեն գեղեցիկ տեսարանով սեղան:

Նոր օրենքի տրամաբանությունն այն է, որ գեղեցիկ և հայտնի մարդկանց պատուհաններից տեսնելիս նոր հաճախորդներ կարող են գալ ռեստորան: Այնուամենայնիվ, դա առաջացրել է հաճախորդների վրդովմունքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here