![]() Ուկրաինայի օսկարյան կոմիտեն ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում առաջադրել է «Փարաջանով» ֆիլմը:
«Փարաջանով» ֆիլմը երկու ռեժիսորների՝ Ելենա Ֆետիսովայի (Ուկրաինա) և Սերժ Ավեդիքյանի (Ֆրանսիա) համատեղ նախագիծն է: Ֆիլմի բյուջեն կազմում է գրեթե 2 մլն ԱՄՆ դոլար, որի կեսը հատկացրել է Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալությունը:
Ֆիլմում իրենց ավանդն են ունեցել ստեղծագործական խմբեր ինչպես Ուկրաինայից, այնպես էլ Ֆրասիայից, Հայաստանից, Ռուսաստանից, Arte France եվրոպական հեռուստաալիքից, Վրացական և Հայկական կինոկենտրոններից, ինչի մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է Սերժ Ավեդիքյանը: «Մենք գերազանց համագործակցություն ցուցաբերեցինք այն պատճառով, որ ողջ գործընթացի ժամանակ մեր վերևում սավառնում էր Փարաջանովի հոգին»,- ասել է Սերժ Ավեդիքյանը: |