տուն Տնտեսական Փաստաբանը կոչ արեց չվճարել պարտադիր կուտակայինի գումարները

Փաստաբանը կոչ արեց չվճարել պարտադիր կուտակայինի գումարները

144
0

Նորայր նորիկյան

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի գաղափարի ճարտարապետները պարտություն են կրել, ոչ միայն այն պատճառով, որ բնակչության 80%-ը դեմ է դրան, այլ որովհետև Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց պարտադիր բաղադրիչը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը: Նրա խոսքով՝ օրենսդրական փաթեթի վարկաբեկվածության աստիճանը այնքան խորն է, որ այն փոփոխել՝ հիմնական դրույթները պահպանելով, հնարավոր չէ: Այդ պատճառով փաստաբանը կոչ արեց գործատուներին չփոխանցել պարտադիր կուտակային վճարներ, քանի որ պարտադրանքը ճանաչվել է հակասահմանադրական և մինչև սեպտեմբերի 30-ը վճարվելիք բոլոր գումարները «վաղ թե ուշ վերադարձման ենթակա գումարներ են»: