տուն Քաղաքական Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն հայտնի չէ` երբ

Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն հայտնի չէ` երբ

143
0

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱՄՆ կատարելիք այցի մասին:

«Վարչապետը լինելու է Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Մենք հետևողականորեն օգտագործում ենք այդ կարևոր հարթակը, կլինի վարչապետի ելույթը, կլինեն երկկողմ հանդիպումներ, այլ ելույթներ, կհստակեցվեն պայմանավորվածություններ»,- ասաց նախարարը:

Մնացականյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպման հեռանկարին։

«Մենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների առումով որևէ դեֆիցիտ չունենք, բարձր մակարդակում մենք ունենք շատ ակտիվ երկխոսություն, չունենք որևէ սահմանափակում ցանկացած պահի ակտիվացնել դրանք»,- ասաց Մնացականյանը` շեշտելով, որ կլինի ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպում, սակայն թե երբ՝ հայտնի չէ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here