Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին չի ծրագրվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ ներկայումս ծրագրվում է միայն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում: Այն տեղի կունենա առաջիկա ամիսների ընթացքում:
Ինչ վերաբերում է բանակցությունների օրակարգին, Զոհրաբ Մնացականյանը մանրամասնեց, որ այն վերաբերում է ինչպես ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին, այնպես էլ խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը: