տուն Հասարակություն Փաշինյանը նկատողություն արեց Վերմիշյանին

Փաշինյանը նկատողություն արեց Վերմիշյանին

443
0
Կառավարության նիստում այսօր քննարկվում էր տիեզերական գործունեության համար հարկային արտոնություններ նախատեսելու վերաբերյալ նախագիծը։ Իր ելույթի ժամանակ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը դրական գնահատեց այն։
 
«Մենք պետք է հասկանանք՝ ում համար ենք էս երկիրն ուզում՝ հնդիկների՞, պակիստանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար»,- ասաց Վերմիշյանը։
 
«Պարո՛ն Վերմիշյան, կներեք, բայց կոռեկտ արտահայտություն չեք անում»,- նրան ընդմիջեց վարչապետ Փաշինյանը։
 
«Կներեք… այսինքն՝ ցածր կրթական ցենզ ունեցող մարդկա՞նց, թե՞ ինտելեկտուալների համար»,- խոսքը շտկեց Վերմիշյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here