Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը և իր կուսակիցները Ստամբուլում փորձել են թղթեր բաժանել քաղաքի փողոցներում և անմիջապես հայտնվել են ոստիկանական շրջափակման մեջ: Այս մասին փայլանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
Դեպքի վայրում լուսաբանող լրագրողները ևս հայտնվել են իրավապահների «շրջափակման» մեջ: