տուն Լուրեր Փամբակ գետում հայտնաբերվել է տղամարդու դի

Փամբակ գետում հայտնաբերվել է տղամարդու դի

112
0

skoraya_17Փետրվարի 21-ին, ժամը 15.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի կամրջի տակ՝ Փամբակ գետում, հայտնաբերվել է տղամարդու դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել 1956 թ. ծնված Հ. Պ.-ի դին: