տուն Հասարակություն Փակվում է Ստամբուլի հայկական «Մարմարա» օրաթերթը

Փակվում է Ստամբուլի հայկական «Մարմարա» օրաթերթը

156
0

Հայ տպագիր մամուլի նահապետներից մեկը՝ Ստամբուլում 1940 թ.-ից լույս տեսնող «Մարմարա» («Նոր Մարմարա») օրաթերթը կորոնավիրուսի հարուցած խնդիրների պատճառով փակվում է:

Այդ մասին հայտնում է «arevelk.am»-ը՝ հղում անելով Ստամբուլի իր աղբյուրներին: Թերթի արտոնատերերը հայտարարել են, որ  «Մարմարա»-ն այժմ լույս կտեսնի առցանց՝ www.normarmara.com  հասցեով:  Հայտնի չէ, թե ճգնաժամային իրավիճակից հետո օրաթերթը կվերադառնա՞ իր տպագիր կարգավիճակին, թե՝ ոչ:

«Մարմարա»-ի խմբագիրը հայ  գրող, հրապարակախոս Ռոպեր Հատեճյանն է, արտոնատերը՝ նրա ընտանիքը: