Իտալիայի հնագույն թերթը՝ L’Unita-ն («Միասնություն») այս տարվա օգոստոսի 1-ից այլևս չի տպագրվի։ Այս մասին ասվում է թերթի խմբագրության կողմից տարածված հայտարարության մեջ։ Փակման հետևանքով աշխատանքից հեռացվել է 80 մարդ։
Թերթի փակման պատճառը ֆինանսական խնդիրներն են, որոնց առջև երկար ժամանակ կանգնել էր թերթը։ Եվ սա այն դեպքում, երբ խմբագրությունը հրաժարվում էր գումար ընդունել կողքից։ 2014 թվականի ընթացքում թերթը լույս էր տեսնում 21 հազար օրինակով։
L’Unita-ն հիմանդրվել էր 1924 թվականի փետրվարի 12-ին Իտալիայի կոմունիստական կուսակցության ղեկավար Անտոնիա Գրամշիի կողմից։ Այժմ թերթը մոտ է իշխող Իտալիայի ժողովրդական կուսակցությանը։