տուն Լուրեր Փակվել է 30 համարի ավտոբուսային երթուղին

Փակվել է 30 համարի ավտոբուսային երթուղին

331
0

avtobus

Այսօր տեղեկացանք, որ փակվել է N 30 ավտոբուսային երթուղին: Երթուղին սպասարկող կազմակերպությունը հրաժարվել է իրականացնել փոխադրումներ, քանի որ երթուղին շահույթ չի ապահովում: Այս մասին հայտնում է yerevantimes.am-ը:

Այս ավտոբուսի երթուղին հետևյալն է. Սիլիկյան թաղամաս – Ե/Գ կայարան: Այն անցնում էր Մարգարյան, Հալաբյան, Կիևյան փողոցներով, Բաղրամյան և Մաշտոցի պողոտաներով, Չարենց, Ալեք Մանուկյան, Եր. Քոչար փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով երթուղին ավարտում էր երկաթգծային կայարանում:

Հիշեցնենք, որ այս երթուղին սպասարկում էր 13 ավտոբուս, սակայն վերջերս տեղի էր ունեցել համալրում, քանի որ երթուղու լիարժեք սպասարկման համար անհրաժեշտ էր 16 ավտոբուս: Այն տոնական և հանգստի օրերին չէր աշխատում՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ այդ երթուղուց օգտվում են հիմնականում ուսանողները:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here