տուն Uncategorized Փախստականների խնդիրը պետական մակարդակով տապալված եմ համարում. Լարիսա Ալավերդյան

Փախստականների խնդիրը պետական մակարդակով տապալված եմ համարում. Լարիսա Ալավերդյան

124
0

լարիսա-ալավերդյան

Ադրբեջանահայ փախստականներն արդեն ավելի քան 26 տարի ապրում են հանրակացարաններում: Պետության կողմից համապատասխան ուշադրություն, սակայն, նրանք չեն տեսնում: Իրենց խոսքով՝ արդեն հոգնեցրել են իրենց պատասխանները, թե՝ պետբյուջեում չկան համապատասխան միջոցներ:

Բաքվեցի համերկրացիների միության նախագահ Ռոբերտ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ադրբեջանահայ փախստականների ամենամեծ խնդիրը բնակարանի խնդիրն է: Նրանց կարծիքով՝ այստեղ դիտավորություն կա:

Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ մեր երկրում կան ոչ թե փախստականներ, այլ բռնի տեղահանվածներ:

«Մենք ունենք ընդամենը 80 հազ. փախստական, Հայաստան ի սկզբանե եկել է 360 հազար փախստական,  իսկ 120 հազարից ավելին գաղթել է տարբեր այլ երկրներ: Միջազգային պրակտիկայում ընդունված չէ, որ 20-25 տարում չլուծվի այդ հարցը: Այս խնդիրը պետական մակարդակով տապալված եմ համարում: Դա պետության խնդիրն է: Մենք դեռ 10 տարի առաջ ենք ասել, որ այս տեմպերով մեզնից պահանջվելու է 70-80 տարի՝ խնդիրը լուծելու համար: Ադրբեջանը փախստականների խնդիրը դարձրել է իր քաղաքական օրակարգի ամենակարևոր խնդիրը: Ավելին, արել է անհնարինը: Սակայն, ցավոք, Հայաստանը չգնաց այդ ճանապարհով: Այնինչ, պետք է ասեմ, որ զուտ հայկական ուժերով դա հնարավոր չէր: Պարզապես քաղաքական հնչեղությունը նման ձևով կարելի էր բարձրացնել»,- ասում է Լ. Ալավերդյանը:

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի կարծիքով՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը փախստականներին ինտեգրելու խնդիր ունի:

«Այստեղ միջավայրի բացակայության մեծ խնդիր եմ տեսնում: Նույն բանը հիմա անում ենք սիրիահայերի հետ: Մտածում ենք թաղամաս կառուցել, մեկուսացնել, ինչո՞ւ, պետք է ինտեգրել այդ մարդկանց: Իմ կարծիքով՝ ամենամեծ սխալը մեկուսացնելն է»,- ասաց պատգամավորը: