տուն Աշխարհ Ցուցարարներն այրել են Իրանի հյուպատոսարանը (տեսանյութ)

Ցուցարարներն այրել են Իրանի հյուպատոսարանը (տեսանյութ)

181
0

Իրաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները հրդեհել են Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանը, հայտնում է Reuters-ը:
    

Դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները տարհանվել են վերջին րոպեին: Պատահարից հետո հայտարարվել է պարետային ժամ:
    

«Մենք պահանջում ենք բարեփոխում, պահանջում ենք դադարեցնել կոռուպցիան»,- հայտարարել են Բասրայի ցույցի մասնակիցները:
    

Հիշեցնենք՝ Իրաքում հակակառավարական բողոքի ալիքն սկսվել է հոկտեմբերի 1-ին և տարածվել Իրաքի բոլոր քաղաքներով: