1993թ.-ից գնդակահարության, հետագայում ցմահ բանտարկության դատապարտված Սողոմոն Քոչարյանի փաստաբան Ռոբերտ Այվազյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի հանդեպ կայացված վիճռը վերանայելու համար, քանի որ, ամիսներ առաջ «Հետաքննող լրագրողներ» հկ-ն պարզել էր, որ ժամանակին Հայաստանի իրավապահ մարմինների հետ անձամբ Իրանի դեսպանն է հանդիպել ու պահանջել առավելագույն պատիժ:
Հիշեցնենք, որ Քոչարյանն Արցախյան ազատամարտի հերոս է, 1993թ. կրակել է Իրանի քաղաքացի, ազգությամբ ազերի վարորդի թևին, որն էլ ընկել է գետին, գլուխը հարվածել ճամփեզրի քարերին ու մահացել:
Այժմ դատարանը խորհդակցական սենյակում է: