ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան առաջարկել են մի քանի տարբերակ Սիրիայից զորքերը դուրս բերելու համար՝ թույլ չտալու համար, որ Թուրքիան իրականացնի ներխուժման իր ծրագրերը:
«Սեղանին դրված տարբերակներից մեկը Օսմանյան կայսրությունում միլիոնավոր հայերի և այլ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների մահը որպես ցեղասպանություն ճանաչելու սպառնալիքն է»,- ամերիկյան Newsweek-ին հաղորդել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը:
Հրատարակությունը նշում է, որ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են ԱՄՆ 49 նահանգներ: Նաև խոսվում է Քիմ Քարդաշյանի վերջերս Հայաստան կատարած այցի և Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա հետագա կոչի մասին:
AraratNews.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարել է, որ եկել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը: