ԱՄՆ գիտնականները եկել են եզրակացության, որ ինքնատիրապետման կորուստը կարող է մեծացնել սրտի կամ գլխուղեղի կաթվածի հավանականությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հարվարդի համալսարանի մի խումբ գիտնականներ, ովքեր ներկայացնում են հանրային առողջության դպրոցը, հայտնաբերել են, որ ցասման նոպայից հետո երկու ժամվա ընթացքում սրտի կաթված ստանալու հավանականությունը մեծ է հինգ անգամ, քան հանգիստ մարդկանց մոտ։ Ուղեղի կաթվածի դեպքում այդ հավանականությունը մեծ է երեք անգամ։
Հազարավոր հիվանդների տվյալների ուսումնասիրությունը հանգեցրել է այն եզրակացության, որ որքան ավելանում են ցասման նոպաները, այքան ավելի է մեծանում կաթված ստանալու հավանականությունը։ Այս «հիվանդությունից» բուժվելու լավագույն միջոցը հոգեբանի հետ աշխատելն է։