Համակարգչային վիրուսների դեմ պայքարող Kaspersky ընկերությունը, որը հայտնի է իր ծրագրերով, հրապարակել է զեկույց, որի համաձայն 2013 թվականի երրորդ եռամսյակում բջջային սարքերի վրա կատարված հարձակումների 99,9%-ը բաժին է ընկում Android օպերացիոն համակարգով սարքերին:
Ամենավտանգավոր վիրուսներից է Svpeng տրոյական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս գումարներ գողանալ օգտատիրոջ բանկային հաշվից` վարակելով նրա բջջային սարքը: Երբ սարքն օգտագործողը հարցում է ուղարկում իր բջջային կապի քարտի հաշվեկշռի մասին, կարճ հաղորդագրություն է ստանում բանկային հաշվից այն լիցքավորելու համար: Լիցքավորման ժամանակ գումարն անցնում է ոչ թե օգտատիրոջ հաշվեկշռին, այլ տրոյականն ուղարկողների հաշվեկշռին:
Kaspersky-ում նշում են, որ Android-ի համար վտանգավոր հավելվածների մեծ մասն օգտատիրոջ հաշիվները «սրբելու» մտադրություն ունեն: