տուն Լուրեր Բլոգ Իսկ ինչու՞ դատախազը միտքը այսպես չի ձեւակերպում՝ ցանկացած կալանավորված անձ, այդ թվում...

Իսկ ինչու՞ դատախազը միտքը այսպես չի ձեւակերպում՝ ցանկացած կալանավորված անձ, այդ թվում Շանթ Հարությունյանը, պիտի ազատ արձակվի.Ն.Փաշինյան

140
0

1367496230_nikol-pashinyan2

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ասում է՝ ցանկացած անձ, այդ թվում Շանթ Հարությունյանը պիտի պատասխանատվության ենթարկվի իր արարքների համար, եթե դատարանը սահմանված կարգով կհաստատի նրա մեղավորությունը:

Իսկ ինչու՞ դատախազը միտքը այսպես չի ձեւակերպում՝ ցանկացած կալանավորված անձ, այդ թվում Շանթ Հարությունյանը, պիտի ազատ արձակվի, եթե դատարանում սահմանված կարգով նրա մեղավորությունը չհաստատվի:

Այսպես ասաց «ցանկացած անձերի» հետ կապված գործերում դատախազը հղում է անում խամաճիկային դատարանի վրա, իսկ օրինակ Սյունիքի նախկին մարզպետի հետ կապված գործը կարճում է անձամբ, դատարաններին փայ չթողնելով:

Այս ֆոնին հարկ եմ համարում ընդգծել՝ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ կիրառվող տեսակցությունների եւ նամակագրության արգելքը համարում եմ քաղաքական հաշվեհարդար:

Երեկ այցելել եմ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Շանթին տեսել եմ, բայց նրա հետ շփվելու հնարավորություն ինձ չի տրվել: Շանթ Հարությունյանը հյուծված էր եւ հաստատակամ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here