տուն Քաղաքական Հայաստան Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում թևածի ջերմությունը. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում թևածի ջերմությունը. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

592
0

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Անցնող տարվա այս վերջին ժամերին շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը։
Մաղթում եմ ձեզ առողջություն, ամենայն բարիք, անձնական երջանկություն, բարօրություն և արևշատություն։
Ամանորն առաջին հերթին ընտանեկան տոն է, և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը, հաճախակի լսվեն մանկան ճիչերը։
Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր զինվորներին, սպաներին ու բոլոր նրանց, ովքեր Ամանորը նշելու են իրենց ծառայության վայրերում՝ ընտանիքներից և հարազատներից հեռու։ Շնորհակալություն ձեր հայրենասիրության և անձնվիրության համար։
Ցանկանում եմ, որ 2020 թվականը խաղաղության, բարեկեցության, ձեռքբերումների, հաղթանակների, բարի գործերի և նոր նախաձեռնությունների իրականացման տարի լինի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
»:

Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից