Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Գործում է «թեժ գիծ», և սահմանված է մշտական հերթապահություն՝ շուրջօրյա հեռախոսային և էլեկտրոնային կապով: Գրանցվում են ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների բոլոր հարցումները և նրանց տրվում է անհրաժեշտ տեղեկատվություն:
Օդային և ցամաքային սահմանով Հայաստան տեղափոխվող քաղաքացիներին տրվում է տեղեկատվական, կազմակերպական աջակցություն և հյուպատոսական անհրաժեշտ ծառայություններ: Մեկնողների հետ կա ուղիղ կապ: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ արտաքին գործերի, առողջապահության նախարարությունների և այլ պետական մարմինների հետ:
ԻԻՀ համաճարակային վիճակի մասին, ըստ նահանգների, ամենօրյա տեղեկություններ են փոխանցվում ՀՀ պետական մարմիններին: Օրական գրանցվում են հարյուրավոր զանգեր և նամակներ, որոնց տրվում են բավարար պատասխաններ: Ստացվում են նաև բազմաթիվ շնորհակալական զանգեր և նամակներ /մինչ օրս որևէ դժգոհություն կամ բողոք չի արտահայտվել/: Դեսպանությունը կապ ունի նաև ԶԼՄ-ների հետ, որոնց փոխանցվում են անհրաժեշտ տեղեկություններ: