տուն Տնտեսական Տ. Սարգսյան. պաշտոնյաները պետք է դուրս գան բուհերի խորհուրդներից

Տ. Սարգսյան. պաշտոնյաները պետք է դուրս գան բուհերի խորհուրդներից

195
0

Կառավարության այսօրվա նիստում կայացվեց մի որոշում, որով նախատեսվում է իրականցնել պիլոտային ծրագիր`  Հայաստանի 20 բուհերն ու որոշ դպրոցներ ռեյտինգավորելու համար: Ծրագիրը առաջիկա 2 տարում կիրականցվի պետության կողմից, որից հետո, ըստ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, հույս կա, որ մասնավոր ընկերությունները հետաքրքրություն կցուցաբերեն դրանց հանդեպ: Աշխարհում նման ռեյտինգավորող կազմակերպությունները սովորաբար մասնավոր ընկերություններ են:

2014թ հունվարին կհրապարկվեն առաջին ռեյտինգները: «Այսինքն` մենք խթանում ենք մրցակցությունը կրթական համակարգում»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ օբյեկտիվ պատկեր ունենալու համար պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է դուրս գան բուհերի խորհուրդներից: «Հիմա փաստորեն ամենամրցունակը Մանկավարժական համալսարանն է»,- կատակեց Տ. Սարգսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here