տուն Սպորտ Տրիբունայից ընկած երկրպագուն չի մահացել

Տրիբունայից ընկած երկրպագուն չի մահացել

142
0

1140454-17934963-640-360

Արդեն տեղեկացրել ենք, որ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Այաքս» — «Բարսելոնա» խաղի ժամանակ Ամստերդամի մարզադաշտի տրիբունաներից մեկից երկրպագուն վայր է ընկել` վնասելով գլուխը:

Ավելի ուշ մամուլում հայտնվել էին տեղեկություններ, որ երկրպագուն մահացել է: Սակայն այսօր ոստիկանությունը հերքել է այդ տեղեկությունը. «Երկրպագուի առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ չկա: Նրա մահվան մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», — այս մասին հաղորդում է Goal.com-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here