տուն Հասարակություն Տրեյլերներով բերվող մեքենաներն էլ կմաքսազերծվեն Գյումրիում

Տրեյլերներով բերվող մեքենաներն էլ կմաքսազերծվեն Գյումրիում

167
0

Նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին ՊԵԿ-ը մտադիր է հայտարարել, որ այն մեքենաները, որոնք կներմուծվեն Վրաստանից, մաքսազերծում կանցնեն հենց Գյումրիի ավտոմաքսատանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Ըստ Անանյանի՝ մինչ այս Գյումրիում են սկսել մաքսազերծել այն մեքենաները, որոնք ինքնուրույն են գալիս Գյումրի՝ սեփական ընթացքով։ Իսկ այսօրվանից Գյումրիում են մաքսազերծվելու նաև տրեյլերներով բերվող մեքենաները։ Առաջիկայում էլ նույն բախտին կարժանանան բեռնարկղերով (փակ կոնտեյներներով) Հայաստան ներմուծվող մեքենաները։

ՊԵԿ նախագահը նշեց, որ Նորագավիթի ավտոմաքսատունը կաշխատի մինչև տարեվերջ՝ Երևանում կուտակված մեքենաները մաքսազերծելու համար։