Վերջին շրջանում բավական ակտիվ պայքար է սկսվել Կոմայգին տրանսվեստիտներից ազատելու համար: Այս պայքարը սկսել է «Մենք» երիտասարդկան շարժումը՝ Սևան Աղաջանյանի գլխավորությամբ: AraratNews.am-ն այս հարցի վերաբերյալ զրուցեց Սևան Աղաջանյանի հետ, ով ասաց, որ իրենք ակտիվ պայքար են սկսել՝ այգին մաքրելու անբարոյականներից. «Այս տարվա նոյեմբերի 6-ից սկսած ակտիվ պայքար ենք սկսել՝ մանկական զբոսայգին տրանսվեստիտներից մաքրելու համար: Ստորագրահավաքին միացել են 5000-ից ավելի մարդիկ, ստորագրել են նաև Կոմայգու շրջակայքի բնակիչները:Երկու անգամ նամակով դիմել ենք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պահանջով, որ անհապաղ ձեռնարկեն բարեկարգման աշխատանքներ՝ այդ զբոսայգու տարածքը երեկոյան և գիշերային ժամերին այլասերվածության որջ դարձրած և սեռական այլասերվածություններով զբաղվող անձանցից ազատելու համար:Մեր երկրի ապագայի, հանուն մեր երեխաների խաղաղության և բարեկեցության համար դարձել է անհրաժեշտություն՝ վարել երեխաների շահերին նպատակաուղղված քաղաքականություն, քանի որ երեխաների հիմնական պահանջմունքների բավարարումն ամենաշահավետն է, որը կարող են կատարել հասարակությունը և պետությունը: Երիտասարդների պայքարը արդեն իր արդյուքներն է տվել և, ինչպես տեղեկացրեց Սևան Աղաջանյանը, տրասնվեստիտները այլևս այգում չեն կանգնում, սակայն իրենք դեռ չեն դադարեցնում իրենց պայքարը. «Տրանսվեստիտները ներկա դրությամբ այգում չեն կանգնում, գիշերները բազմիցս հերթապահում ենք այգում՝ շուրջ 10 երիտասարդ տղաներով: Տրասնվեստիտները բազմիցս սպառնացել են, նաև հայտնել են, որ իրենք ավելի շատ աջակիցներ ունեն քան ես»,- ասաց մեր զրուցակիցը: Ակտիվիստների նկատմամբ նաև ճնշումներ բանեցնելու փորձեր են եղել. «Ճնշումներ եղել են, բայց ոչ թե սպառնալիքներով, այլ ընկերական խորհրդի տեքստով՝ հասարակությանը հայտնի անձանց կողմից, որոնց ես մինչ այգու խնդիրները վեր բարձրացնելը չեմ ճանաչել անձամբ»,- եզրափակեց իր խոսքը Սևան Աղաջանյանը: