տուն Հասարակություն Կրթություն ՏՏ սարքավորումներ՝ ՀՀ մարզերում հեռավար կրթության կազմակերպմանն աջակցելու նպատակով․ ԵՄ

ՏՏ սարքավորումներ՝ ՀՀ մարզերում հեռավար կրթության կազմակերպմանն աջակցելու նպատակով․ ԵՄ

269
0

Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնեց ավելի քան 370 պլանշետ: Այս օժանդակությունը նպատակ ունի աջակցել Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում հեռավար կրթության կազմակերպմանը:

Սարքավորումներից բացի՝ նշված մարզերի աշակերտներին կտրամադրվեն չորսամսյա ժամկետով ինտերնետային քարտեր, ինչպես նաև սարքավորումների օգտագործման և առցանց անվտանգության մասին իրազեկման նյութեր: