տուն Լուրեր «ՏՏ ոլորտում հիմնականում գրանցվել են դրական ձեռքբերումներ, իսկ կորուստները դուրս են եղել...

«ՏՏ ոլորտում հիմնականում գրանցվել են դրական ձեռքբերումներ, իսկ կորուստները դուրս են եղել ոլորտից». Կարեն Վարդանյան panorama.am

223
0

tt

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար  2013թ-ը հաջող տարի էր, քանի որ ոլորտը շարունակում է նույն տեմպերով աճել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքերով` ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ակնկալվում է, որ ՏՏ ոլորտում կարձանագրվի 20-25 տոկոսի աճ:

Կ.Վարդանյանը նշեց, որ այս տարի ոլորտում հիմնականում գրանցվել են դրական ձեռքբերումներ, իսկ կորուստները դուրս են եղել ոլորտից: «Բացասական երևույթներից թերևս կարելի է առանձնացնել կենսաթոշակային նոր համակարգի ներդնումն ու «գազային» համաձայնագրի ստորագրումը, որոնք թե ֆինանսական, թե հոգեբանական առումով մեր վրա անդրադառնալու են»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, Կ.Վարդանյանն ասաց, որ դրանք թեև քիչ չեն, սակայն առանձնացրեց դրանցից երեքը:

Ամենամեծ և կարևոր ձեռքբերումը Կ.Վարդանյանը համարում է Պետական ճարտարագիտական համալսարանում Հայկական ազգային լաբորատորիայի բացումը: Ըստ նրա` այն կհզորացնի Պետական ճարտարագիտական համալսարանի կրթական կարողությունները և հետազոտական ներուժը` լաբորատոր սարքավորումների և դասավանդման հմտությունների արդիականացման և ընդարձակման միջոցով: «Կարծում եմ, որ երկու տարի հետո այդ լաբորատորիան մեզ հնարավորություն կտա տարեկան պատրաստել ավելի քան 2000 որակյալ ինժեներ»,- ասաց Կ.Վարդանյանը:

Մանրամասներն այստեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here