Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար է նշանակել Ստեպան Պոլտորակին։ Համապատասխան հրամանի մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Գերագույն ռադայի պատգամավորները կողմ են քվեարկել նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությանը և 2014 թվականի մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել։