տուն Քաղաքական Միջազգային Տուրչինովը Ռուսաստանից պահանջում է դադարեցնել միջամտությունն Ուկրաինայի ներքին գործերին

Տուրչինովը Ռուսաստանից պահանջում է դադարեցնել միջամտությունն Ուկրաինայի ներքին գործերին

97
0

Two_F-15I_Ra'am

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Ռուսաստանին կոչ է արել հանել սահմանին տեղակայված զորքը։ Այս մասին տեղեկանում ենք Ռադայի կայքից։

«Մենք Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք դադարեցնել միջամտությունն Ուկրաինայի ներքին գործերին, դադարեցնել մշտական սպառնալիքներն ու հանել մեր երկրի արևելյան սահման բերված ռուսական զորքը», — ասվում է հայտարարության մեջ։

Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Ուկրաինայի սահմանին զորավարժությունների մեկնարկի մասին։ Նրա խոսքերով՝ դրանք պատասխանն են Կիևի իշխանությունների՝ Ուկրաինայի հարավ-արևելքում խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառմանը։