Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են բանակցությունների սեղանի շուրջ նստել Դոնբասի ներկայացուցիչների հետ։ Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով ուկրաինական հեռուստատեսությամբ։
Նախագահի մամուլի ծառայությունը նշում է, որ Տուրչինովի կարծիքով՝ արևելյան Ուկրաինայի ֆեդերալիզացիան նշանակում է ինքնաոչնչացում։ «Դա քայլ է դեպի ոչնչություն։ Դա ցնծություն է, որը կարող է հանգեցնել բարդ հետևանքների, և շատ մարդիկ դրա հետևանքները կզգան։ Նրանք, ովքեր հանդես են գալիս ինքնուրույնության օգտին, չեն հասկանում, որ դա տնտեսության, սոցիալական ծրագրերի, այդ շրջանների բնակիչների կյանքի, ընդհանրապես, լիակատար ոչնչացում է», — ասել է նա։
Նա համագործակցության կոչ է արել Դոնբասի գիտնականներին, հասարակական գործիչներին, կազմակերպություններին, ինչը թույլ կտա ելքեր գտնել այս իրավիճակից։