տուն Քաղաքական Միջազգային Տուրչինովը խոստացել է Ուկրաինայում արդար նախագահական ընտրություններ անցկացնել

Տուրչինովը խոստացել է Ուկրաինայում արդար նախագահական ընտրություններ անցկացնել

97
0

hoparinyo

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը գտնում է, որ երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հետաձգման համար հիմքեր չկան։

«Ընտրությունները հետաձգելու համար հիմնավորում չկա։ Դրանք անցկացվելու են մայիսի 25-ին, և որքան շուտ Ուկրաինան կունենա նախագահ, այնքան ավելի լավ։ Ընտրությունների ժամանակ Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացի կարող է սատարել այն թեկնածուին, ով իր կարծիքով արժանապատիվ կերպով կկատարի Ուկրաինայի նախագահի պարտականությունները։

Ուկրաինային պետք է այնպիսի նախագահ, ով կլինի ոչ թե պաշտոնակատար, այլ կունենա անհրաժեշտ բոլոր լիազորությունները, նախագահ, ում կտրվեն այդ լիազորությունները Սահմանադրությամբ։ Մենք ցույց կտանք ամբողջ աշխարհին, որ հնարավոր է առանց որևէ սահմանափակումների, քաղաքական ճնշումների ընտրություններ անցկացնել Ուկրաինայում», — Տուրչինովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։