«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն խորացրել է ազդրի վնասվածքը «Գալաթասարայի» դեմ ՉԼ-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում (1-0) ու կարող է բաց թողնել Ֆրանսիայի ազգային հավաքականի հանդիպումները ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում։
«Կարող եմ ասել, որ Մբապեն չի խաղա «Անժերի» դեմ խաղում։ Ես հասկանում եմ, որ նման վնասվածքի ապաքինման համար ժամանակ է անհրաժեշտ։ Դեռ չեմ խոսել Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդիե Դեշամի հետ»,-հայտարարել է փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ում խոսքերն է մեջբերում AS-ը։
Նշենք, որ Մբապեն ընդամենը 30 րոպե էր անցկացրել խաղադաշտում «Գալաթասարայի» դեմ խաղում ու անհարմարություններ էր զգացել ազդրի հատվածում։
Հավելենք, որ Ֆրանսիայի հավաքականը հայտարարել է գալիք հանդիպումների հայտացուցակը, որտեղ տեղ է գտել նաև Կիլիան Մբապեն։