ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իր և Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որը ենթադրում է տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանություն:
«Կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ տուժողն անգամ դատապարտյալի ներում շնորհելոց հետո էլ տեղեկացված չի լինում այդ մասին: Բացի դրանից` նախատեսված չեն ընթացակարգեր ներում շնորհելու կամ ներումը մերժելու մասին հանրային իրազեկման մասով: Մինչդեռ, հատկապես վերջերս հասարակական շրջանում կա այդպիսի անհրաժեշտություն»,- ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: