տուն Լուրեր «Տոնուս» ընկերությունից տուժած մի խումբ քաղաքացիներ այսօր հանդիպել են «Արցախբանկի» խորհրդի նախագահի...

«Տոնուս» ընկերությունից տուժած մի խումբ քաղաքացիներ այսօր հանդիպել են «Արցախբանկի» խորհրդի նախագահի հետ

95
0

տուն

Araratnews.am-ը հայտնել էր, որ Մարտի 12-ին «Տոնուս» ընկերությունից տուժած մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին նախագահ Սերժ Սարգսանի կեցավայրի դիմաց՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Այսօր Araratnews.am-ը կրկին զրուցել է բնակիչներից մեկի՝ Աննա Մկրտչյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ընթացք է ստացել իրենց բարձրացրած խնդիրը:
Մեզ հետ զրույցում բնակչուհին ասաց, որ «Արցախբանկի» ներկայացուցիչները մեկնել են Շվեյցարիա՝ հանդիպելու «Արցախբանկի» սեփականատերերի հետ և դեռևս չեն վերադարձել:
Այսօր, սակայն տիկին Մկրտչյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ «Արցախբանկի» խորհրդի նախագահը Հրաչ Գաբրիելյանը Հայաստանում է, և այսօր իրենք հանդիպել են նրա հետ.«Այսօր մենք հանդիպել ենք բանկի խորհրդի նախագահի հետ, և նա լսել է մեր բոլոր մտահոգությունները»,-ասաց Աննա Մկրտչյանըˋ հավելելով, որ իրենց դեռևս որևէ խոստում չի տրվել.«Դեռ պետք է հանդիպում լինի կառավարության ներկայացուցիչների հետ և նոր միայն պետք է որոշեն, թե ինչպես են լուծելու մեր խնդիրը»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը: