Եղել է հանցավոր արարք։ Անդրադառնալով ORSIS-ի գործին՝ այսպես արձագանքեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նախարարը շատ մանրամասներ չհաղորդեց․ «Քանի որ կան բազաթիվ շահագրգիռ կողմեր, չեմ ուզում անդրադառնալ,- ասաց նա։- Խոսքը ոչ թե փորձաքննության մասին է, այլ ուղղակի գնումների ժամանակ ներկայացվել է առավելություն տալու փաստը։ Նախաքննությունը կպարզի»։